Հոդված 1
Հոդված 1
Կողմերը փոխադարձաբար ճանաչում են ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավաստագրման վերաբերյալ իրենց երկրներում գործող պետական համակարգերը:
Կողմերը`
փոխհամաձայնեցված պայմաններով միմյանց տրամադրում են ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վերաբերյալ նորմատիվ և տեղեկատու փաստաթղթեր,
Կողմերի միջև համաձայնեցված կարգով փոխադարձաբար ճանաչվում են չափման միջոցների պետական փորձարկումների, տեսակի հաստատման, ստուգաչափման և չափագիտական վկայագրման արդյունքները և այն կազմակերպությունները, որոնք կատարում են ստուգաչափման և փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների հավատարմագրում, ինչպես նաև նրանց կողմից հավատարմագրված լաբորատորիաները և կենտրոնները, որոնք իրականացնում են չափման միջոցների ստուգաչափում, փորձարկումներ և ստուգաճշտում,
ճանաչում են մյուս Կողմի հավաստագրման մարմինները, հավատարմագրված փորձարկող լաբորատորիաները և կենտրոնները, փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի համապատասխանության հավաստագրերը և նշանները` լրացուցիչ համաձայնեցված պայմանով: Արտադրանքի անվտանգության համար պատասխանատու է այն պատրաստողը, իսկ համապատասխանության հավաստագրերի հավաստիության համար` հավաստագիրը տվող մարմինը: Կողմերից յուրաքանչյուրը կարող է կիրառել մյուս Կողմի ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման նորմատիվ փաստաթղթերը, եթե դրանց պահանջները չեն հակասում, պետության գործող օրենսդրությանը համապատասխան, ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման մարմնի կողմից գործողության մեջ դրված սահմանված կարգին: