Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Վճարահաշվարկային կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ: Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարների մասին սույն մասով նախատեսված տեղեկություն՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և ժամկետում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։