Հոդված 3. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 3. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասում՝
1) «կարող է մերժել» բառերը փոխարինել «մերժում է» բառերով.
2) «ե.1» կետը «մասնակիցներից» բառից հետո լրացնել «կամ իրական շահառուներից» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.2» կետով.
«ե.2) վճարահաշվարկային կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից կամ իրական շահառուներից թեկուզ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.3» կետով.
«ե.3) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը, դրա հետ փոխկապակցված անձը կամ կազմակերպության իրական շահառուն անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձանց՝ որպես կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել այդ կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.»։