Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» կետով.

«ա.1) Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում ներառված անձինք.».

2) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) անձինք, որոնք կամ որոնց հետ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձանց` որպես վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել վճարահաշվարկային կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման։».

3) 4-րդ մասի «տասնօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։