Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը
1. Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները: Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
3. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն են: Կենտրոնական բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով կնիք:
4. Կենտրոնական բանկն իր նպատակներն իրագործելու նպատակով կարող է իր անունից`
- կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թվում` վերցնել վարկեր.
- հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող.
- սույն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:
5. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված նպատակներն ու գործառույթներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:
6. Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել:
(1-ին հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-245-Ն, լրաց., փոփ. 13.12.17 ՀՕ-313-Ն)