Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-25-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-04-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 20. Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունը

գործել է մինչև 2023-04-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 20. Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունը

Կենտրոնական բանկի խորհուրդը`

ա) հաստատում է Կենտրոնական բանկի կանոնադրությունը.

բ) հաստատում է Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը.

գ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բաց շուկայական գործառնությունների, տրամադրվող վարկերի և ներգրավվող ավանդների սահմանաքանակները և տոկոսադրույքները.

դ) հաստատում է բանկերի կողմից Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորում իրականացնելու կարգն ու պայմանները.

ե) ընդունում է Կենտրոնական բանկի ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի՝ որպես բանկ հանդես գալու դեպքում՝ ներքին իրավական ակտեր՝ որոշումներ.

զ) ֆինանսական համակարգում ազատ տնտեսական մրցակցություն ապահովելու նպատակով ընդունում է գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր և տիպաբանություններ.

է) սահմանում է Հայաստանի Հանրապետության արժույթի (թղթադրամի ու մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի)) անվանական արժեքն ու ձևը, թողարկման և շրջանառությունից հանելու կարգն ու պայմանները, որոշում է կայացնում թղթադրամ ու մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ) թողարկելու և շրջանառությունից հետ կանչելու և հանելու մասին սահմանելով շրջանառությունից հետ կանչելու և հանելու ժամկետները.

ը) որոշում է միջազգային կազմակերպություններում Կենտրոնական բանկի անդամակցության հարցը.

թ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու եզրակացությունները.

ժ) (կետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-36-Ն)

ժա) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից բանկերի, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաև Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի (այսուհետ` Բյուրո) վարկավորման կարգը.

ժբ) հիմնադրում և լուծարում է Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները.

ժգ) հաստատում է Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան և այլ հաշվետվությունները.

ժդ) սահմանում է այն արժեթղթերի ցանկը, որոնք Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել, պահել և օտարել, ինչպես նաև դրանք ձեռքբերելու, պահելու և օտարելու կարգը.

ժե) սահմանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական արժեթղթերի տեսակները, ինչպես նաև հաստատում է այդ արժեթղթերի թողարկման, մարման, դրանցով կատարվող գործառնությունների իրականացման կարգերը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ.

ժզ) օրենքով սահմանված կարգով տալիս է բանկային գործունեության և այլ լիցենզիաներ, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում դրանք, սահմանում է բանկերի և այլ անձանց լիցենզավորման կարգը.

ժէ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, ներդրումային ընկերությանը, ներդրումային ֆոնդի կառավարչին, վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.

ժը) հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգը.

ժթ) հաստատում է բանկերի ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող նորմատիվները և դրանց հաշվարկման կարգը:

ի) նախնական համաձայնություն է տալիս կամ մերժում է բանկերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը.

իա) հաստատում է բանկերի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող այլ անձանց, ֆինանսական խմբերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը.

իբ) սահմանում է բանկերում, ֆինանսական խմբերում (տեսակներում, ենթախմբերում) ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները.

իգ) (ենթակետն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-76-Ն)

իգ.1) հաստատում է պետական արժեթղթերով կատարվող գործառնությունների (այդ թվում՝ դրանց պահառության գործունեության, հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգի գործունեության, տեղաբաշխման, թերտեղաբաշխված արժեթղթերի տեղաբաշխման, երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության, արժեթղթերի հետգնման և մարման, ինչպես նաև արժեթղթերի գրավի հետ կապված գործառնությունների) իրականացման կարգերը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ.

իդ) ընդունում է Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային հարաբերությունները և դրամաշրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերը.

իե) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-281-Ն)

իզ) հաստատում է Կենտրոնական բանկի պաշտոնական և այլ պարբերականների թողարկման և հրապարակման կարգը և պայմանները.

իէ) տալիս է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի պարզաբանումները.

իը) սահմանում է բանկերի համար պարտադիր կատարման ենթակա վարկային ռիսկի գնահատման կանոնակարգը, այն անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը և պայմանները, որոնց հաշվեկշիռներն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ).

իթ) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

լ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-281-Ն)

լ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-281-Ն)

լա) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-281-Ն)

լբ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-281-Ն)

(20-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-243, խմբ. 06.11.01 ՀՕ-256, լրաց. 29.05.02 ՀՕ-371-Ն, 23.10.02 ՀՕ-427-Ն, խմբ., լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, խմբ. 24.11.04 ՀՕ-147-Ն, 14.12.04 ՀՕ-17-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-245-Ն, խմբ., փոփ. 23.05.06 ՀՕ-76-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-36-Ն, 25.12.06 ՀՕ-44-Ն, խմբ., լրաց. 09.04.07 ՀՕ-183-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-200-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-83-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-189-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-281-Ն, լրաց. 12.11.15 ՀՕ-133-Ն, խմբ. 13.12.17 ՀՕ-313-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։