Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-24-ից մինչև 2004-06-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 7.1 · ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 53.5. Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի ձևավորումը

գործել է մինչև 2004-06-19Բացել ARLIS-ում

Հոդված 53.5. Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի ձևավորումը

Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամին վճարված երաշխիքային վճարների գումարները, դրանց վրա հաշվարկված տոկոսները, այդ գումարների օգտագործումից ստացված եկամուտները, Կենտրոնական բանկի կողմից հատուցված և բանկերի նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա ստացված գումարները, ինչպես նաև հատուկ հիմնադրամում հաշվեգրված այլ մուտքերը նվազեցվում են Կենտրոնական բանկի եկամուտներից և ֆինանսական տարվա արդյունքներով չեն փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և կուտակվում են բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամում:

(53.5 հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-243, խմբ. 03.03.04 ՀՕ-45-Ն)

(7.1 գլուխը լրաց. 23.10.01 ՀՕ-243)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։