Հոդված 39.14. Տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանքը կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքը մեղմացնելու մասին որոշումը
Հոդված 39.14. Տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանքը կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքը մեղմացնելու մասին որոշումը
Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների կամ վարկային կազմակերպության, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների կամ վարկային կազմակերպության հետ սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների կամ վարկային կազմակերպության կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանք կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքի չափը նվազեցնելու մասին կամ տուգանքի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում ընդունել, եթե տուգանքի գանձումը կարող է հանգեցնել բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների կամ վարկային կազմակերպության` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:
(39.14 հոդվածը լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն)
(5.1 գլուխը լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն)