Հոդված 49. Արժութային կարգավորում
Հոդված 49. Արժութային կարգավորում
1. Կենտրոնական բանկը սահմանում է արտարժութային գործառնությունների իրականացման, արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորման կարգը:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի`
ա) սահմանել արժութային գործառնությունների իրականացման կարգն ու պայմանները, ընդունել արժութային գործառնությունները կարգավորող որոշումներ և կանոններ.
բ) հսկել և կարգավորել արժութային գործառնություններ իրականացնող դիլերների-բրոքերների, ներառյալ բանկերի, գործունեությունը.
գ) սահմանել արժութային դիլերների-բրոքերների, ներառյալ բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրողների, արտարժույթի տնօրինման նորմատիվը.
դ) սահմանել հայկական դրամի փոխարժեքի որոշման մեթոդները.
ե) իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
(Վերնագիրը փոփ. 23.10.01 ՀՕ-243)
(49-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-243, 25.12.06 ՀՕ-44-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն)