Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ

Հոդված 42. Թղթադրամ և մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ) թողարկելու և շրջանառությունից հանելու իրավասությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42. Թղթադրամ և մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ) թողարկելու և շրջանառությունից հանելու իրավասությունը

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն)

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամ և մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ) թողարկելը և շրջանառությունից հետ կանչելն ու հանելը Կենտրոնական բանկի իրավասությունն է:

2. Կենտրոնական բանկը կազմակերպում և ապահովում է թղթադրամի տպագրումը և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) հատումը, Կենտրոնական բանկում առկա թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում դրանց ոչնչացումը:

(42-րդ հոդվածը փոփ., 25.12.06 ՀՕ-44-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։