Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2002-11-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 7.1 · ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 53.5. Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի ձևավորումը

գործել է մինչև 2002-11-24Բացել ARLIS-ում

Հոդված 53.5. Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի ձևավորումը

Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամին վճարված երաշխիքային վճարների գումարները, դրանց վրա հաշվարկված տոկոսները, այդ գումարների օգտագործումից ստացված եկամուտները, Կենտրոնական բանկի կողմից հատուցված և սնանկ բանկերի նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա սնանկ բանկերից ստացված երաշխիքային վճարների գումարները ֆինանսական տարվա արդյունքներով չեն փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և կուտակվում են բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամում:

(53.5 հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-243)

(7.1 գլուխը լրաց. 23.10.01 ՀՕ-243)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։