Հոդված 4. ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 4. ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել:
2. Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կայունության պահպանման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ռիսկերի կանխարգելման և վիճակագրական նպատակներով կարող է սահմանել կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքների իրականացման համար կարգ և պայմաններ:
3. Ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կարող են առանց սահմանափակումների իրականացնել արժութային գործարքներ` օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4. Ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների հետ կապված գործարքները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով:
(4-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-39-Ն)