Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Արժութային վերահսկողությունը և հսկողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Արժութային վերահսկողությունը և հսկողությունը

(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-253-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողությունն իրականացնում են արժութային վերահսկողության մարմինները, իսկ արժութային հսկողությունը՝ արժութային գործակալները:

Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողության մարմիններ են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 5.1-ին մասերում նշված մարմինները:

Արժութային հսկողության գործակալներ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները: Արժութային հսկողության գործակալները հաշվետու են Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

2. Արժութային վերահսկողության մարմինները և արժութային հսկողության գործակալներն իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն և հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին այդ գործարքների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ: Արժութային հսկողության գործակալների կողմից արժութային հսկողություն իրականացվելու կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը տեղերում կամ հեռակա ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում չնշված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5.1. Մաքսային մարմինները արժութային վերահսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:

6. Կենտրոնական բանկը սահմանում է արժութային գործարքների հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվության, փաստաթղթերի և վիճակագրության միասնական ձևեր, ինչպես նաև դրանք վարելու և ներկայացնելու կարգն ու ժամկետները:

(9-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-253-Ն, լրաց. 25.12.06 ՀՕ-39-Ն, փոփ., լրաց. 14.09.22 ՀՕ-358-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։