Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. «Վարկային կազմակերպություն» բառակապակցության օգտագործումը
Հոդված 4. «Վարկային կազմակերպություն» բառակապակցության օգտագործումը
1. «Վարկային կազմակերպություն» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող է օգտագործել բացառապես վարկային կազմակերպության լիցենզիա ստացած կազմակերպությունը: Արգելվում է վարկային կազմակերպության լիցենզիա չունեցող անձանց կողմից այդ բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև արգելվում է նմանատիպ գովազդ իրականացնողներին աջակցելը:
2. Վարկային կազմակերպություններն իրավունք չունեն իրենց ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության՝ տվյալ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ: