Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին ներկայացվող պահանջները
Հոդված 9.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին ներկայացվող պահանջները
Վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց կանոնադրությունների մեջ պարտադիր ներառել տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի ֆունկցիաների տարանջատման, տնօրենների, հիմնական ղեկավարների, գլխավոր հաշվապահի, տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի աշխատանքների մեխանիզմների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների ներկայացման սկզբունքների, արտաքին աուդիտի իրականացման մեխանիզմների վերաբերյալ դրույթներ:
(9.1-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-520-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-24-Ն)