Գլուխ 4 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
Հոդված 16. Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը
Հոդված 16. Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը
1. Յուրաքանչյուր տարի վարկային կազմակերպության գործունեությունն ստուգվում է աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից, որին նշանակում է վարկային կազմակերպությունը:
2. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում: