Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-24-ից մինչև 2003-05-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը կանխարգելելը

գործել է մինչև 2003-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 14. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը կանխարգելելը

1. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ և այլն) շրջանառությունը վարկային կազմակերպություններում որևէ գործարքով կամ գործառնությամբ արգելվում է: Կենտրոնական բանկը սահմանում է վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման կարգ: Կենտրոնական բանկը կարող է սահմանել կասկածելի գործառնությունների վերաբերյալ վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկանքների և հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգ և ձևեր, հաճախորդների և պարտատերերի սպասարկման ընթացքում վարկային կազմակերպության կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկ, դադարեցնել վարկային կազմակերպությունների այն գործառնությունները, որոնց կողմերից թեկուզ մեկը կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ, ինչպես նաև իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է վարկային կազմակերպությունից, վարկային կազմակերպության հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Այդ միջոցների ծագման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ անձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժել սույն օրենքով սահմանված նախնական համաձայնության, համաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջնորդագիր, ինչպես նաև կիրառել սույն օրենքով նախատեսված պատժամիջոցներ:

3. Կենտրոնական բանկն իր կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխան կարող է հանձնարարել վարկային կազմակերպությանը` վարկային կազմակերպության հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

(14-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-428-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։