Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-24-ից մինչև 2005-03-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 7. Մասնաճյուղի և ներկայացուցչության հաշվառումը

գործել է մինչև 2005-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 7. Մասնաճյուղի և ներկայացուցչության հաշվառումը

1. Վարկային կազմակերպությունը կարող է սույն օրենքով և Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում հաշվառման պահից: Օտարերկրյա պետություններում վարկային կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները ստեղծվում են տվյալ պետության օրենսդրությանը և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման կարգը, հաշվառման համար պահանջվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության հաշվառման դիմումը Կենտրոնական բանկի խորհուրդը բավարարում կամ մերժում է մեկամսյա ժամկետում: Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը հաշվառում է մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիս է հաշվառման վկայական, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վարկային կազմակերպությանը:

4. Կենտրոնական բանկը մերժում է մասնաճյուղի կամ ներկայացուցչության հաշվառման դիմումը, եթե՝

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.

գ) դիմումի տրման պահին, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածի ընթացքում վարկային կազմակերպությունը խախտել է Կենտրոնական բանկի սահմանած հիմնական տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը:

5. Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը հաշվառումից հանվում է՝

ա) վարկային կազմակերպության դիմումի հիման վրա՝ դիմումի տրման պահից մեկշաբաթյա ժամկետում.

բ) վարկային կազմակերպության լուծարման դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։