Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2016-01-23։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-01-23-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

Հոդված 15. Ֆինանսական և այլ հաշվետվությունները

գործել է մինչև 2016-01-23ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ֆինանսական և այլ հաշվետվությունները

(վերնագիրը խմբ. 26.12.08 ՀՕ-229-Ն)

1. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-229-Ն)

2. Վարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած այլ հաշվետվություններ և տեղեկություններ:

2.1. Վարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Շահութահարկի և տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով վարկային կազմակերպությունների ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և oգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումն իրականացվում է բանկերի համար «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքներին համապատասխան սահմանված կարգերով:

(15-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 26.12.08 ՀՕ-229-Ն, լրաց. 12.11.15 ՀՕ-135-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։