Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2016-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Վարկային կազմակերպության ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշներն ու որակավորման կարգը

գործել է մինչև 2016-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 9. Վարկային կազմակերպության ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշներն ու որակավորման կարգը

1. Վարկային կազմակերպության ղեկավարներ են վարկային կազմակերպության խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալը, վարչության նախագահը, նրա տեղակալը, վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները:

2. Վարկային կազմակերպության ղեկավար չեն կարող լինել՝

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.

բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.

դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշներին.

ե) անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:

3. Վարկային կազմակերպության ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշները և կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

4. Կենտրոնական բանկի սահմանած դեպքերում վարկային կազմակերպության ղեկավարները պետք է ունենան որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական և Կենտրոնական բանկի սահմանած կարգով գրանցված լինեն Կենտրոնական բանկում: Սույն կետով նախատեսված գրանցումը կատարվում է դիմելու պահից 15-օրյա ժամկետում: Վարկային կազմակերպության ղեկավարի գրանցման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով 15-օրյա ժամկետը կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով:

(9-րդ հոդվածը խմբ. 08.04.08 ՀՕ-24-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։