Հոդված 13. Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 13. Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը
1. Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով:
2. (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-24-Ն)
3. Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձ, և որոնց հաշվեկշիռները Կենտրոնական բանկի սահմանած կարգով վարկային կազմակերպությունը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկն ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 գլխով սահմանված կարգով:
(13-րդ հոդվածը լրաց. 03.03.04 ՀՕ-47-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-24-Ն)