Գլուխ 2 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 5.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը
Հոդված 5.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը
Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը համալրվում, այդ թվում` բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ վարկային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը և ավելացումը կարող են կատարվել բաժնետոմսերի և (կամ) բաժնեմասերի փոխարկման միջոցով:
(5.1-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)