Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 13. Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը
1. Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է իր սահմանած կարգով:
2. Կենտրոնական բանկի ծառայողները վարկային կազմակերպություններում ստուգումներն ու վերստուգումները կատարում են Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ժամկետներում, դեպքերում և հաճախականությամբ: