Հոդված 15. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները
Հոդված 15. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները
1. Վարկային կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը վարում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով՝ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
2. Վարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած այլ հաշվետվություններ:
3. Վարկային կազմակերպությունների ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և օգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումն իրականացվում է բանկերի համար «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան սահմանված կարգերով: