Հոդված 1
Հոդված 1.
«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» ենթակետով.
«դ.1) սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունները, որոնք կնքում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող կրեդիտավորման պայմանագրեր՝ իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և կատարվող աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով.»: