Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-15-ից մինչև 2021-07-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 18. Հաճախորդի` ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության առանձնահատկություններով պայմանավորված միջոցառումները

գործել է մինչև 2021-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 18. Հաճախորդի` ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության առանձնահատկություններով պայմանավորված միջոցառումները

1. Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս պետք է ներդնի ռիսկի կառավարման այնպիսի ընթացակարգեր, որոնք կբացահայտեն և կգնահատեն հնարավոր կամ առկա ռիսկերը և կապահովեն ռիսկերին համարժեք միջոցների ձեռնարկումը:

2. Բարձր ռիսկի չափանիշի առկայության կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հաճախորդի հավելյալ ուսումնասիրության իրականացման հանձնարարականի ստացման դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է իրականացնի հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն: Հավելյալ ուսումնասիրություն իրականացվում է նաև այն դեպքերում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության ընթացքում բացահայտվում կամ ի հայտ է գալիս բարձր ռիսկի չափանիշ:

3. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է սահմանի և կիրառի առանց առերես շփման գործարքներին կամ գործարար հարաբերություններին առնչվող ռիսկերի կառավարման քաղաքականություն և ընթացակարգեր, ներառյալ՝ նույնականացման և ինքնության ստուգման համար, որոնք պետք է կիրառվեն հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելիս և գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս:

4. Եթե հաճախորդն օտարերկրյա իրավաբանական անձ է կամ օտարերկրյա ֆիզիկական անձ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ, ապա հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պարզել և գրառել նաև այդ անձի կենսական շահերի կենտրոնը:

5. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում իրականացնել հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն: Պարզեցված ուսումնասիրություն չի կարող իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշի կամ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության դեպքում:

6. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է անհրաժեշտ պարբերականությամբ և դեպքերում հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնել նաև առկա հաճախորդների նկատմամբ՝ այդ հաճախորդների հետ կապված ռիսկերի և դրանց էականության հիման վրա:

(18-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-139-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։