Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Միջազգային համագործակցությունը

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Միջազգային համագործակցությունը

1. Լիազոր մարմինը և պետական իրավասու մարմինները համագործակցում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների և արտասահմանյան երկրների համապատասխան մարմինների (այդ թվում՝ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների) հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:

2. Լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ, որոնք երկկողմ համաձայնագրերի կամ միջազգային կառույցներում անդամակցությունից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն և այդ տեղեկություններն օգտագործում են բացառապես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազոր մարմինն իրավասու չէ որևէ երրորդ անձի բացահայտելու, ինչպես նաև քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու կամ օգտագործման տրամադրելու միջազգային համագործակցության շրջանակներում ստացված տեղեկությունները` առանց այդ տեղեկությունները տրամադրած օտարերկրյա կառույցի կամ մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝ լիազոր մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։