Հոդված 9. Ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը և հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը
Հոդված 9. Ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը և հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը
(վերնաիրը խմբ. 03.06.21 ՀՕ-253-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-253-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-253-Ն)
3. Ֆինանսական հաստատության լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) ընթացքում վերահսկող մարմինը պարտավոր է պահանջել լիազոր մարմնի սահմանած տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր) և ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:
4. Վերահսկող մարմինը պարտավոր է հաշվետվություն տրամադրող անձի լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) և լիցենզիայի (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) դադարմանը հաջորդող 15 օրվա ընթացքում այդ մասին հայտնել լիազոր մարմնին:
5. Հաշվետվություն տրամադրող անձը (բացառությամբ ֆինանսական հաստատության) պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) հաջորդող 1-ամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
6. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են լիազոր մարմնում հաշվառվել` լիազոր մարմնի սահմանած կարգով:
(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.06.21 ՀՕ-253-Ն)