Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-31-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառումը

1. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է բացահայտեն և գնահատեն իրենց՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը և ունենան բացահայտված ռիսկերի արդյունավետ կառավարման և զսպման քաղաքականություն, վերահսկման մեխանիզմներ և ընթացակարգեր:

2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը գնահատելիս, մինչև ռիսկի ընդհանուր մակարդակը բնորոշելը և ռիսկերի զսպման համապատասխան մակարդակ սահմանելը, ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է հաշվի առնեն ռիսկի բոլոր գործոնները և կարող են իրականացնել տարբերակված միջոցառումներ՝ ռիսկի տեսակին և մակարդակին համապատասխան:

3. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է պարբերաբար, բայց ոչ ուշ, քան տարին մեկ անգամ վերանայեն իրենց` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը:

4. Ֆինանսական հաստատությունները, ի թիվս փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման այլ ռիսկերի, պետք է բացահայտեն և գնահատեն ծառայությունների նոր տեսակների մատուցման կամ դրանց մատուցման եղանակների գործարկման, ինչպես նաև նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հնարավոր և առկա ռիսկերը:

5. Ֆինանսական հաստատությունները պետք է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի բացահայտումը և գնահատումն իրականացնեն համապատասխանաբար մինչև ծառայությունների նոր տեսակների մատուցումը կամ դրանց մատուցման եղանակների գործարկումը կամ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառումը:

(4-րդ հոդվածը 01.03.18 ՀՕ-139-Ն օրենքի 3-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 17.09.2018 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։