Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառումը

1. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է բացահայտեն և գնահատեն իրենց՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը և ունենան բացահայտված ռիսկերի արդյունավետ կառավարման և զսպման քաղաքականություն, վերահսկման մեխանիզմներ և ընթացակարգեր:

2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի գնահատման նպատակով ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է հաշվի առնեն ռիսկի բոլոր վերաբերելի գործոնները և դրանց հիման վրա որոշեն ռիսկի ընդհանուր մակարդակը և կիրառման ենթակա զսպման մեխանիզմների բնույթը: Ռիսկերի գնահատման արդյունքում ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք կարող են իրականացնել տարբերակված միջոցառումներ՝ առկա ռիսկերին համապատասխան:

3. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է պարբերաբար, բայց ոչ ուշ, քան տարին մեկ անգամ վերանայեն իրենց` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը:

4. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք, ի թիվս փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման այլ ռիսկերի, պետք է բացահայտեն և գնահատեն ծառայությունների նոր տեսակների մատուցման կամ դրանց մատուցման եղանակների գործարկման, ինչպես նաև նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հնարավոր և առկա ռիսկերը:

5. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի բացահայտումը և գնահատումն իրականացնեն համապատասխանաբար մինչև ծառայությունների նոր տեսակների մատուցումը կամ դրանց մատուցման եղանակների գործարկումը կամ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառումը:

6. Սույն հոդվածով նախատեսված ռիսկերի գնահատման արդյունքները ֆինանսական հաստատությունների և ոչ ֆինանսական հաստատությունների ու անձանց կողմից ենթակա են պահպանման առնվազն 5 տարի ժամկետով։

(4-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-139-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն, խմբ., լրաց. 03.07.25 ՀՕ-261-Ն)

(03.07.25 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։