Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-11-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 12. Տեղեկությունների պաշտպանությունը

գործել է մինչև 2018-11-17Բացել ARLIS-ում

Հոդված 12. Տեղեկությունների պաշտպանությունը

1. Լիազոր մարմնին արգելվում է իր կողմից ստացվող, վերլուծվող և տրամադրվող ցանկացած տեղեկության, այդ թվում` լիազոր մարմնին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տվյալներ տրամադրած և (կամ) դրանց տրամադրմանը մասնակցած կամ լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ծանուցման տրամադրման մեջ ներգրավված անձի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը` դրանք բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ այլ անձանց հայտնի դարձնելը, այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի նպատակներից բխող` լիազոր մարմնի կողմից ստացվող և պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաև լիազոր մարմնին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ չառնչվող որևէ նպատակի համար: Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդման մարմիններին տրամադրված ծանուցումները և այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ և կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։