Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 12. Տեղեկությունների պաշտպանությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Տեղեկությունների պաշտպանությունը

1. Լիազոր մարմնին արգելվում է իր կողմից ստացվող, վերլուծվող և տրամադրվող ցանկացած տեղեկության, այդ թվում` լիազոր մարմնին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տվյալներ տրամադրած կամ դրանց տրամադրմանը մասնակցած կամ լիազոր մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին ծանուցման տրամադրման մեջ ներգրավված անձի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը` դրանք բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ այլ անձանց հայտնի դարձնելը, այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի նպատակներից բխող` լիազոր մարմնի կողմից ստացվող և պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաև լիազոր մարմնին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ չառնչվող որևէ նպատակի համար: Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տրամադրված ծանուցումները և այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն կարող տրամադրվել երրորդ անձի, բացառությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների:

(12-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-179-Ն, 03.07.25 ՀՕ-261-Ն)

(03.07.25 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։