Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-17-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄԻՆԸ, ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 25. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից աուդիտի իրականացումը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից աուդիտի իրականացումը

1. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնի սահմանած դեպքերում և հաճախականությամբ պետք է իրականացնի ներքին աուդիտ՝ սույն օրենքով նախատեսված պարտականությունների և գործառույթների պատշաճ իրականացումը վերստուգելու համար:

2. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնի սահմանած կարգով, լիազոր մարմնի պահանջով կամ իր նախաձեռնությամբ հրավիրում է արտաքին աուդիտ՝ վերստուգելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման և արդյունավետության մակարդակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։