Հոդված 21. Հաշվետվություն տրամադրող անձի` արտասահմանյան երկրներում և տարածքներում գործող մասնաճյուղերին և ներկայացուցչություններին ներկայացվող պահանջները
Հոդված 21. Հաշվետվություն տրամադրող անձի` արտասահմանյան երկրներում և տարածքներում գործող մասնաճյուղերին և ներկայացուցչություններին ներկայացվող պահանջները
1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է ապահովել արտասահմանյան երկրներում կամ տարածքներում, ներառյալ` չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում գտնվող իր դուստր կազմակերպությունների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կիրառությունը, եթե սույն օրենքը և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերը սահմանում են ավելի խիստ նորմեր, քան դուստր կազմակերպության, մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու երկրի կամ տարածքի օրենքներն ու իրավական այլ ակտերը: Եթե դուստր կազմակերպության, մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու երկրի կամ տարածքի օրենքներն ու իրավական այլ ակտերն արգելում են կամ հնարավորություն չեն տալիս կիրառելու սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները, ապա դուստր կազմակերպությունը, մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը պետք է այդ մասին տեղեկացնի հաշվետվություն տրամադրող անձին, իսկ հաշվետվություն տրամադրող անձը` լիազոր մարմնին: