Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2023-11-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-11-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 9. Ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը և հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը

գործել է մինչև 2023-11-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը և հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը

(վերնաիրը խմբ. 03.06.21 ՀՕ-253-Ն)

1. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-253-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-253-Ն)

3. Ֆինանսական հաստատության լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) ընթացքում վերահսկող մարմինը պարտավոր է պահանջել լիազոր մարմնի սահմանած տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր) և ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:

4. Վերահսկող մարմինը պարտավոր է հաշվետվություն տրամադրող անձի լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) և լիցենզիայի (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) դադարմանը հաջորդող 15 օրվա ընթացքում այդ մասին հայտնել լիազոր մարմնին:

5. Հաշվետվություն տրամադրող անձը (բացառությամբ ֆինանսական հաստատության) պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) հաջորդող 1-ամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

6. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են լիազոր մարմնում հաշվառվել` լիազոր մարմնի սահմանած կարգով:

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.06.21 ՀՕ-253-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։