Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-07-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 11. Լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը

գործել է մինչև 2025-07-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 11. Լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը

1. Սույն օրենքի նպատակներից ելնելով՝ լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում կարող են սահմանվել՝

1) հաշվետվություն տրամադրող անձի կառավարման մարմինների, այդ թվում՝ ներքին դիտարկումների մարմնի գործառույթների իրականացման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները.

2) հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ (այդ թվում՝ հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրությանը, տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) հավաքմանը, հաշվառմանը, պահպանմանն ու թարմացմանը ներկայացվող նվազագույն պահանջները.

3) հաշվետվություն տրամադրող անձի կողմից առկա հաճախորդների նկատմամբ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելու պարբերականությանը և դեպքերին ներկայացվող նվազագույն պահանջները.

4) հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերի հաստատման ու փոփոխման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պահանջները.

5) հաշվետվություն տրամադրող անձի ներքին աուդիտի իրականացման դեպքերը և հաճախականությունը, ինչպես նաև արտաքին աուդիտի հրավիրման կարգը.

6) հաշվետվություն տրամադրող անձի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքերը, ըստ հաշվետվություն տրամադրող անձանց տեսակի՝ հաշվետվության ձևերը, տրամադրման կարգը և ժամկետները, ինչպես նաև սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված տվյալները հաշվետվության մեջ ներառելուց բացառություններ սահմանելու դեպքերը.

7) հաշվետվություն տրամադրող անձի` լիազոր մարմնում հաշվառման կարգը.

8) ֆինանսական հաստատության լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) ընթացքում վերահսկող մարմնի կողմից պահանջվող տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը).

9) (կետն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-253-Ն)

10) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր և ցածր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.

11) արժույթի և վճարային գործիքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքերում մաքսային մարմինների կողմից լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների բովանդակությունը, ներկայացման ձևերը, կարգը և ժամկետները.

12) հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հետ կապված դիտարկման ընթացքին (վերլուծության կատարմանը) ներկայացվող նվազագույն պահանջները.

13) հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները, ներքին դիտարկումների մարմնի գործառույթները հաշվետվություն տրամադրող անձի այլ ստորաբաժանումներին կամ աշխատակիցներին վերապահելու բացառությունները, ինչպես նաև ներքին դիտարկումների մարմնի գործառույթները մասնագիտացված գործունեություն իրականացնող անձին վերապահելու դեպքերը և կարգը.

14) պետական մարմիններից հավաքագրվող վիճակագրության տրամադրման կարգը, ձևերը և հավաքագրման ժամկետները.

15) սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցանկերում ընդգրկված անձանց՝ իրենց այդպիսի ցանկերից հանելու խնդրանքի քննարկման կարգը, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը.

16) հաշվետվություն տրամադրող անձի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման և որակավորման նվազագույն պահանջները.

17) մաքսային սահմանով ըստ ներկայացնողի արժեթղթերի փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման հայտարարագրման կարգն ու պայմանները.

18) սույն օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը ներկայացվող նվազագույն պահանջները:

2. Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը համաձայնեցվում են համապատասխան վերահսկող մարմինների հետ:

(11-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն, 03.06.21 ՀՕ-253-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։