Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-08-09-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄԻՆԸ, ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 23. Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերը

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 23. Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերը

1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ունենա և կիրառի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (քաղաքականություն, հայեցակարգ, կարգ, կանոն, կանոնակարգ, ընթացակարգ, հրահանգ կամ այլ), որոնք հաշվի կառնեն հաշվետվություն տրամադրող տվյալ անձի գործունեության ծավալներն ու բնույթը, ինչպես նաև դրանց բնորոշ ռիսկերը: Ֆինանսական խումբը պետք է ունենա և կիրառի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված, ամբողջ խմբի համար կիրառելի ներքին իրավական ակտեր: Սույն մասով նախատեսված ներքին իրավական ակտերը պետք է սահմանեն առնվազն՝

1) այն ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ և պարզեցված) ուսումնասիրության և տեղեկությունների պահպանման նպատակով.

2) հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ և պարզեցված) ուսումնասիրության նպատակով պահանջվող փաստաթղթերի և այլ տեղեկությունների ցանկը.

3) սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով և հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով նախատեսված ընթացակարգերի և պահանջների պահպանման նկատմամբ ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները՝ ներքին աուդիտի անցկացման՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում.

4) ներքին դիտարկումների մարմնի գործունեության ընթացակարգը.

5) գործարքների կամ գործարար հարաբերությունների մասին տեղեկությունների հավաքագրման, գրանցման և պահպանման ընթացակարգերը.

6) գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու ընթացակարգը.

7) կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների կասեցման, գործարքների կամ գործարար հարաբերությունների իրականացման մերժման կամ դադարեցման, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցման ընթացակարգերը.

8) լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու ընթացակարգը.

9) ներքին դիտարկումների մարմնի և այլ աշխատակիցների աշխատանքի ընդունման, ուսուցման և վերապատրաստման պահանջները՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունների (այդ թվում՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու մասով), ինչպես նաև հնարավոր և առկա ռիսկերի և տիպաբանությունների վերաբերյալ.

10) ծառայությունների նոր տեսակների մատուցմամբ կամ դրանց մատուցման նոր եղանակների գործարկմամբ, նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև առանց առերես շփման գործարքներով կամ գործարար հարաբերություններով պայմանավորված հնարավոր և առկա ռիսկերի հակազդման (կառավարման) համապատասխան ընթացակարգերը.

11) ռիսկերի արդյունավետ կառավարման ընթացակարգերը՝ բարձր ռիսկի չափանիշների առկայությունը, այդ թվում` այն հանգամանքը պարզելու համար, թե արդյոք հաճախորդը հանդիսանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ.

12) առանց նախապես ինքնության ստուգում իրականացնելու գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու դեպքում ռիսկերի արդյունավետ կառավարման ընթացակարգերը.

13) ներքին դիտարկումների մարմնի և հաճախորդներին սպասարկող ստորաբաժանումների կամ աշխատակիցների միջև համագործակցության ընթացակարգերը.

14) օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում սույն օրենքով սահմանված պարտականությունների կատարման կարգը.

15) ֆինանսական խմբի դեպքում` ֆինանսական խմբի անդամների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը.

16) սույն օրենքով, լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կիրառությունն ապահովող ընթացակարգերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերից մեկական օրինակ հաշվետվություն տրամադրող անձինք դրանց հաստատման, ինչպես նաև դրանցում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տրամադրում են լիազոր մարմնին:

Լիազոր մարմնի պահանջով հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել ներքին իրավական ակտերում և սույն մասի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետում տրամադրել լիազոր մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։