Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-08-09-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

Հոդված 28. Ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 28. Ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկերում ներառված` ահաբեկչության հետ կապված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքը անմիջապես և առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու ենթակա է սառեցման մաքսային մարմինների և հաշվետվություն տրամադրող անձանց կողմից: Այն պետական մարմինները կամ անձինք, որոնք ունեն սույն մասով նախատեսված գույքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակման (կալանքի, արգելանքի, սառեցման, կասեցման) օրենքով սահմանված իրավասություն, այդ գույքի հայտնաբերման դեպքում կիրառում են իրենց այդ իրավասությունը՝ օրենքով սահմանված կարգով:

2. Լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ կամ օտարերկրյա իրավասու մարմինների խնդրանքի հիման վրա կազմում, վերանայում և հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր: Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի հրապարակում է համարվում լիազոր մարմնի ինտերնետային կայքում դրանց տեղադրումը: Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ահաբեկչության հետ կապված անձանց հասկացությանը համապատասխանող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում պետական, այդ թվում` վերահսկող և քրեական հետապնդում իրականացնող մարմինները, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնին հայտնում են այդ մասին` սույն մասով սահմանված ցանկերում ներառելու համար:

3. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպությանը` իրեն ցանկերից հանելու խնդրանքով: Լիազոր մարմնի հրապարակած` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է դիմել լիազոր մարմնին` իրեն ցանկից հանելու խնդրանքով, որը քննարկվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Սառեցումը վերացվում է միայն լիազոր մարմինը` գույքը սխալմամբ սառեցվելու, ինչպես նաև քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից սառեցված գույքի վրա կալանք դնելու դեպքում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց գույքի սառեցումը նաև վերացվում է, եթե բացահայտվում է, որ այն անձը, որի միջոցները սառեցվել են, հանվել է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկից:

5. Անձն իրավունք ունի լիազոր մարմնից պահանջելու սառեցված գույքի հաշվին իր ընտանեկան, բժշկական, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված այլ նպատակներով վճարումների կատարումը: Այդպիսի վճարումների վերաբերյալ որոշում կայացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, եթե տվյալ անձի անունն ընդգրկված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում:

6. Հաշվետվություն տրամադրող անձն ահաբեկչության հետ կապված անձանց գույքը սառեցնելու դեպքում սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ գործարքը կամ գործարար հարաբերությունը անմիջապես որակում է կասկածելի և տրամադրում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմինները և անձինք ահաբեկչության հետ կապված անձանց գույքը սառեցնելու (դրանց վրա կալանք կամ արգելանք դնելու կամ կասեցնելու) դեպքում դրա մասին անմիջապես տեղեկացնում են լիազոր մարմնին:

7. Ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմիններից կամ օտարերկրյա այլ մարմիններից գույքի սառեցման խնդրանք ստանալու դեպքում լիազոր մարմինը նույն օրվա ընթացքում քննարկում է սառեցման հիմնավորվածությունը: Սառեցման հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով որոշում է կայացնում գույքի սառեցման մասին:

8. Սառեցման մասին լիազոր մարմնի տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը այդ մասին սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով քրեական հետապնդման մարմիններին տրամադրում է ծանուցում, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով սառեցումը վերացնելու մասին որոշում կայացնելու դեպքերի:

9. Սույն հոդվածի իմաստով սառեցման առարկա չի կարող լինել այն գույքը, որը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին, այսինքն` այն անձին, որը գույքը այլ անձի հանձնելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ դրանք օգտագործվելու են կամ նախատեսվում են օգտագործել հանցավոր, ներառյալ` ահաբեկչության կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակներով, ինչպես նաև այն անձին, որը գույքը ձեռք բերելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ դրանք ստացվել են հանցավոր ճանապարհով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։