Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 676-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 14-ի «Բուլղարիայի Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին» N 613-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «2025 թվականի հուլիսի 15-18-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հուլիսի 16-18-ը» բառերով.

2) որոշման 2-րդ կետից հանել «(ընդ որում, 2025 թվականի հուլիսի 15-ի համար վճարել միայն գիշերավարձի ծախսը)» բառերը.

3) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

«10) Գևորգ Մանթաշյանի, Վարդան Կոստանյանի և Ռաֆայել Գևորգյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման 2025 թվականի հուլիսի 19-ի համար վճարել միայն հուլիսի 18-ից 19-ի գիշերավարձի ծախսերը, իսկ Էրիկ Հովսեփյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման 2025 թվականի հուլիսի 15-ի համար վճարել միայն հուլիսի 15-ից 16-ի գիշերավարձի ծախսը:».

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

29.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 676-Ա որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի

N 613-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Մ. Հայրապետյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

(պատվիրակության ղեկավար)

Գ. Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

առաջին տեղակալ (16.07.2025- 19.07.2025 թթ.)

Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Կոստանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

տեղակալ (16.07.2025- 19.07.2025 թթ.)

Ռ. Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

(16.07.2025-19.07.2025 թթ.)

Լ. Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

(16.07.2025- 17.07.2025 թթ.)

Ս. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Ա. Պապոյան - ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության

արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ (16.07.2025-17.07.2025 թթ.)

Է. Հովսեփյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության

և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ

(15.07.2025-18.07.2025 թթ.)

Ա. Սեդրակյան - ՀՀ ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության

վարչության պետի տեղակալ

Ս. Բաղդասարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

գլխավոր մասնագետ»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան

30.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։