«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 1996 թ. N 228
Քաղ. Երևան
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1994 և 1995 թվականներին պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին առաքված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց ժամանակին վճարում չստացած Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առանձին ձեռնարկություններ (ցանկը կցվում է) ազատել հարկերի վճարման սահմանված ժամկետների ուշացման համար 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված տույժերից (բացառությամբ «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 և 25 հոդվածներով նախատեսված պատժամիջոցների)` 1994 և 1995 թվականներին պետական պատվերի գծով նրանց առաքած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների դիմաց այդ ձեռնարկություններին պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների չվճարած գումարների (պարտքերի) վճարումն ուշացնելու յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով` ամեն ամսվա 1-ի դրությամբ պարտքերի գումարի նկատմամբ, մինչև 1996 թվականի հունվարի 1-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 26-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1996 թ.
հուլիսի 26-ի N 228 որոշմամբ
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN
ը/կ Ձեռնարկության անվանումը Ազատվող տույժի գումարը
1 2 3
1. «Մոնոլիտ» ՓԲԸ 914,7
2. «Հայք» շինարարական ՓԲԸ-ի N 6 ԴՁ 3800,0
3. «Հայք» շինարարական ՓԲԸ-ի N 7 ԴՁ 3540,4
4. «Հայք» շինարարական ՓԲԸ-ի N 8 ԴՁ 2893,3
5. «Հայք» շինարարական ՓԲԸ-ի N 9 ԴՁ 2326,7
6. «Արտաշես-2» ՓԲԸ 4573,5
7. «Մայրուղի» ՓԲԸ 4613,0
8. «Քաղշին» ՇՄՁ-ի N 7 ԴՁ 4552,0
9. «Հայաստան-շինարար» ՓԲԸ-ի N 1 ԴՁ 91,0
10. «Հայաստան-շինարար» ՓԲԸ-ի N 2 ԴՁ 2512,0
11. «Հայաստան-շինարար» ՓԲԸ-ի N 3 ԴՁ 1309,2
12. «Հայաստան-շինարար» ՓԲԸ-ի N 5 ԴՁ 2429,2
13. «Հայաստան-շինարար» ՓԲԸ-ի N 7 ԴՁ 300,3
14. «Տնաշինություն» ՓԲԸ-ի ՇՄԴՁ 321,3
15. «Շինարար-94» ՓԲԸ 3333,3
16. «Երևանի ՏՇԿ» ՓԲԸ-ի N 3 ԴՁ 19798,1
17. «Երևանի ՏՇԿ» ՓԲԸ-ի N 6 ԴՁ 3685,0
18. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ԴՁ 10392,6
19. «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՊՁ 8658,8
20. «Հայատոմէներգամոնտաժ» ՊՁ 6165,1
21. «Հիդրոէներգաշին» ՊՁ-ի արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտների ՇԴՁ 3270,0
22. «Տրանսգազշին» ՊՁ 15,0
23. «Տրանսգազշին» ՊՁ-ի N 1 ՇՄԴՁ 3956,7
24. «Տրանսգազշին» ՊՁ-ի N 3 ՇՄԴՁ 2643,6
25. «Տրանսգազշին» ՊՁ-ի ՍԱՄԴՁ 4281,3
26. «ՇՇՄԱՄՀ» ԴՁ 9622,1
27. «Աբովյանշին» ԴՁ 592,1
28. «Հայէլեկտրամոնտաժ» ՓԲԸ 120,0
29. «Հայհիդրոէներգաշին» ՊՁ-ի «ԵրՋԷԿ-ի շինարարություն» ԴՁ 1147,8
30. Սպանդարյան ՀԷԿ-ի ՇՎ 3309,9
31. «Էներգաբետոն» ԴՁ 424,8
32. «Հայհիդրոէլեկտրամոնտաժ» ՓԲԸ 542,7
33. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության շինարարական-վերանորոգման ձեռնարկություն 7776,2
34. «Հայտրանսշին» ՓԲԸ-ի «Կամուրջշին» ԴՁ 867,7
35. «Հայտրանսշին» ՓԲԸ-ի «Թունելմետրոշին» ԴՁ 6385,0
36. «Հայտրանսշին» ՓԲԸ-ի «Երկաթգիծշին-2» ԴՁ 7571,7
37. «Հայտրանսշին» ՓԲԸ-ի «Հողշինմեքենայացում» ԴՁ 1522,4
38. «Հայտրանսշին» ՓԲԸ-ի «Երկաթգիծշին-1» ԴՁ 2221,5
39. Մերձակա և հատուկ ավիաուղիներ «Արարատ» ԴՁ 2476,7
40. «Շինմոնտաժ» ՊՁ 2384,5
41. «Գորիսշին» ՊՁ 524,9
42. Ագարակի հանքաշինական վարչություն 2495,6
43. «Ախուրյան» N 4 ՊՁ 1670,2
44. Սպիտակի միջշրջանային շինարարական վարչություն 26,0
45. «Վարդենիսշին» N 1 ԴՁ 276,6
46. «Վարդենիսշին» N 5 ԴՁ 1000,1
47. «Քաջարանշին» ՊՁ 3709,4
48. Կրասնոսելսկի շինարարական ԴՁ 92,8
49. «Վայքշին» ՓԲԸ 1467,7
50. «Էջմիածինշին» ՊՁ-ի N 1 ՇՎ 1755,3
51. «Մարտունիշին» ՓԲԸ 250,7
52. Արմավիրի «Վերանորոգշին» 160,9
53. «Նոյեմբերյանշին» ՊՁ 1790,9
54. «Սիփան» ֆիրմա 199996,4
55. «Եղեգնաձորշին» ՓԲԸ 12346,5
56. «Անահիտ-92» ՍՊԸ 223,3
57. «Նաիրիշին» ԲԸ 2433,3
58. Հիդրոերկրաբանության և ինժեներաերկրաբանության ՊՁ 8431,2
59. Գուգարքի երկրաբանահետախուզական ՊՁ 146,0
60. Երկրաբանության, երկրաֆիզիկայի և նավթագազահետախուզական ՊՁ 1058,2
61. Լոռվա երկրաբանահետախուզական ՊՁ 1472,9
62. Կենտրոնական երկրաբանահետախուզական ՊՁ 3736,5
63. «Կապանի երկրաբանահետախուզական արշավախումբ» ՊՁ 1548,5
64. «Գեոէկոնոմիկա» ԳԿ 236,4
65. Երկրաբանամարկշեյդերական ծառայություն 1221,6
____________________________________________________________________________________________
Ընդամենը 395413,1