Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-10-01-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 10 · ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐ

Հոդված 55. Ծանուցումը և հաշվետվությունը

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 55. Ծանուցումը և հաշվետվությունը

1. Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն` տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը օդանավերի պատահարների մասին ծանուցում է ԻԿԱՕ-ին և պայմանավորվող պետություններին:

2. Պատահարի կամ միջադեպի քննության արդյունքների վերաբերյալ կազմվում է հաշվետվություն՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում սահմանված ձևի, որը համապատասխան ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և տեխնիկական կարգավորման լիազորված մարմին: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն ուսումնասիրում է հաշվետվությունը և դրանում զետեղված առաջարկությունների վերաբերյալ ընդունում համապատասխան որոշում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։