Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-31-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 4 · ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ

Հոդված 17. Միջանկյալ գրանցումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Միջանկյալ գրանցումը

1. Օդանավի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված գրավոր հայտի հիման վրա օդանավը կարող է ժամանակավորապես ընդգրկվել Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում՝ անկախ օդանավի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու և նրա վերջնական գրանցման համար ոչ բոլոր պայմանները բավարարված լինելու հանգամանքից՝ տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում օդանավը ժամանակավորապես ընդգրկելու համար սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջները պարտադիր են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։