Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-18-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 7 · ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 35. Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները

1. Օդանավի հրամանատարը (օդաչուն) թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է:

2. Օդանավի հրամանատարը պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում: Սույն հոդվածի իմաստով թռիչքի ժամանակահատված է համարվում թռիչքի նպատակով օդանավի շարժման պահից մինչև թռիչքն ավարտելուց դրա լրիվ կանգառման պահի ընդհանուր ժամանակահատվածը:

3. Օդանավի հրամանատարը և, եթե նախատեսված է, նրան փոխարինողը (երկրորդը անձնակազմում) նշանակվում են օդանավի սեփականատիրոջ կողմից: Եթե օդանավն օգտագործվում է սեփականատեր չհանդիսացող շահագործողի կողմից, ապա օդանավի հրամանատարը և նրան փոխարինողը նշանակվում են շահագործողի և սեփականատիրոջ միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ: Նշանակված օդաչուների հաստատված ցանկը օդանավ շահագործողը պարտավոր է ներկայացնել լիազորված մարմին։

4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե լիազորված մարմինը բացառության կարգով այլ որոշում չի կայացնում:

5. Օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում նշված ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը:

(35-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-155-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։