Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը.
«իրավասու մարմիններ»` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը,
«կառավարական կապ»` ծածկագրված հեռախոսային և փաստաթղթային կապ,
«միջպետական կառավարական կապ»` Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կառավարական կապի բաժանորդների միջև տեղեկատվության փոխանակման համար նախատեսված կառավարական կապի համակարգ,
«ծածկագրման միջոցներ»` ձեռքի ծածկագրեր, ծածկագրման և գաղտնագրման սարքավորում, գաղտնի պահեստային գույք և դրանց պատկանելիություններ, նորմատիվ և տեխնիկական փաստաթղթեր, ծածկագրման բանալիներ և դրանց պատրաստման սարքավորումներ: