Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-15-ից մինչև 2025-08-09։Բացել գործող տեքստը

Հոդված 16.2. Ապացույցները և վարչական վարույթի փուլերը

գործել է մինչև 2025-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 16.2. Ապացույցները և վարչական վարույթի փուլերը

1. Սույն օրենքով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներն են:

2. Վարչական վարույթը բաղկացած է ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

(16.2-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։