Հոդված 8. Ավտոկայանատեղի կազմակերպումը և ներկայացվող պահանջները
Հոդված 8. Ավտոկայանատեղի կազմակերպումը և ներկայացվող պահանջները
1. Ավտոկայանատեղը կազմակերպվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, որը համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ: Եթե ավտոկայանատեղը պետք է կազմակերպվի զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում, ապա ավտոկայանատեղը կարող է կազմակերպվել միայն համապատասխան մարմինների համաձայնությամբ:
2. Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գույնին և ձևին համապատասխան գետնանշումով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը պարտավոր է իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետևելու և դրանց արխիվային տեսագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել ներքին գործերի նախարարությանը:
(8-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, խմբ. 12.09.23 ՀՕ-284-Ն, լրաց. 05.03.25 ՀՕ-67-Ն)
(12.09.23 ՀՕ-284-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)