Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափի սահմանումը և վճարման ձևերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափի սահմանումը և վճարման ձևերը

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

1. Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

2. Ընթացիկ տարվա համար ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

3. Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի վճարի միասնական դրույքաչափ, եթե օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:

4. Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սահմանում են ըստ կայանատեղի, Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների և տարվա: Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ:

5. Ավտոկայանատեղի վճարի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին:

6. Ավտոկայանատեղի վճար գանձող մարմինը պարտավոր է վճար վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև` պահանջելու դեպքում վճար վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն:

(9-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, լրաց., խմբ. 20.01.21 ՀՕ-38-Ն)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-389-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)

(03.07.26 ՀՕ-389-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։