Հոդված 8. Ավտոկայանատեղի կազմակերպումը և ներկայացվող պահանջները
Հոդված 8. Ավտոկայանատեղի կազմակերպումը և ներկայացվող պահանջները
1. Ավտոկայանատեղը կազմակերպվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, որը համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ: Եթե ավտոկայանատեղը պետք է կազմակերպվի զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում, ապա ավտոկայանատեղը կարող է կազմակերպվել միայն համապատասխան մարմինների համաձայնությամբ:
2. Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով և կարմիր գույնի գետնանշումով, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)