Հոդված 9. Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափի սահմանումը և վճարման ձևերը
Հոդված 9. Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափի սահմանումը և վճարման ձևերը
(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)
1. Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
2. Ընթացիկ տարվա համար ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
3. Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի վճարի միասնական դրույքաչափ:
4. Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ ամսվա և տարվա: Ընդ որում` ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ:
5. Ավտոկայանատեղի վճարի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին:
6. Ավտոկայանատեղի վճար գանձող մարմինը պարտավոր է վճար վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև` պահանջելու դեպքում վճար վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն:
(9-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)