ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-51-Ն-21
2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնը լրացնել 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
« 8. քաղաք Արտաշատ Արտաշատի, Մասիսի և Վեդու
վարչական տարածքներ Ամիրջանյան Ռուզաննա Ռադիկի /գործուղված Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից/ Քրեական
»,
2) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «14» թիվը փոխարինել «15» թվով,
3) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակը «Ամիրջանյան Ռուզաննա Ռադիկի» բառերից հետո լրացնել «/գործուղված Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ
պարտականությունները կատարող Է. ՀովհաննիսՅԱՆ
2025 թ. հուլիսի 25
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2025 թվական: